Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեխնոլոգիական ոլորտի միլիարդատեր Իլոն Մասկը 6 մլն դոլարով տուն է գնել Տեխաս նահանգի Օսթին քաղաքի հեղինակավոր West Lake Hills թաղամասում: Սակայն այժմ նա խնդիրներ ունի հարևանների հետ: Այս մասին գրում է Bild-ը:

Սկզբում ոչ ոք չի իմացել, թե ով է տան սեփականատերը։ Հարևանների դժգոհությունն առաջացել է այն բանից հետո, երբ տան շուրջ կանգնեցվել է չափազանց բարձր մետաղական պարիսպ՝ պողպատե դարպասներով: 

Տեղացիներն անընդունելի են համարում այն փաստը, որ Մասկը միայն ցանկապատը կառուցելուց հետո է փորձում հետին թվով դա անելու թույլտվություն ստանալ։ Օսթինում ցանկապատերի թույլատրելի բարձրությունը երկու մետր է, ոչ թե հինգ։ Հարևանները դեմ են այս խախտմանը և պահանջում են քանդել այն:

Տեղական իշխանությունները պատրաստ չեն բացառություն անել միլիարդատիրոջ համար՝ պատճառաբանելով,որ դա կխրախուսի մյուսներին խախտել կանոնները: Այս հարցը քննարկվելու է մայիսի 14-ին կայանալիք քաղաքային խորհրդի նիստում:

498