Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկի հետ հրապարակային կոնֆլիկտից հետո, ասել է, որ նրան համարում է «հիանալի տղա», որը «կհաջողի»։ 

«Կարծում եմ՝ նա հիանալի տղա է։ Ես նրա հետ շատ չեմ խոսել, բայց կարծում եմ՝ Իլոնը հիանալի տղա է, և գիտեմ, որ նրա մոտ միշտ ամեն ինչ լավ է լինելու», - ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Թրամփը հավելել է, որ Մասկին համարում է խելացի և հիշում է ձեռնարկատիրոջ աջակցությունը նախագահական մրցավազքի ժամանակ։

309