
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ցինցինատիում (ԱՄՆ) ավարտվել է «Մասթերս» կատեգորիայի մրցաշարի երրորդ շրջանի խաղը, որում աշխարհի 12-րդ ռակետ, ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հանդիպել է ամերիկացի Ջենսոն Բրուքսբիի հետ, որը ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 101-րդ տեղը։ Խաղն ավարտվել է ռուսի հաղթանակով՝ երկու սեթում՝ 6:3, 6:3 հաշվով։
Թենիսիստները խաղադաշտում անցկացրին 1 ժամ 25 րոպե։ Խաչանովը կատարեց երկու էյս, թույլ չտվեց ոչ մի կրկնակի սխալ և իրացրեց վաստակած յոթ բրեյք-փոյնթներից չորսը։ Նրա մրցակիցը մատուցեց մեկ էյս, կատարեց նույնքան կրկնակի սխալ և իրացրեց երեք բրեյք-փոյնթներից մեկը։
Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևի (Գերմանիա) և ամերիկացի Բրենդոն Նակաշիմայի (ATP վարկանիշային աղյուսակում 31-րդ տեղը) միջև խաղի հաղթողը։