Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության որոշմամբ, հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը:

Որոշումն ընդունվել է ձկնաբուծարաններ կառուցելու նպատակով տրված շինարարական թույլտվությունների անվան տակ բացառապես հորման աշխատանքների իրականացումը (որի արդյունքում պետությունը կրում է նյութական և բնապահպանական վնասներ) բացառելու նպատակով։

Որոշմամբ նախատեսված կարգավորումների համաձայն՝ ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար անհրաժեշտ կլինի վավեր ջրօգտագործման թույլտվության առկայության փաստը հավաստող փաստաթուղթը։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37․1-ին հոդվածի 13-րդ մասի պահանջը, այն է՝ Արարատյան դաշտի՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի սահմանած Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ, կբացառվի նաև Արարատի և Արմավիրի մարզերի նշյալ համայնքներում ձկնաբուծարաններ կառուցելու նպատակով շինարարական թույլտվությունների տրամադրումը, իսկ հանրապետության այլ տարածքներում այն կտրամադրվի միայն վավեր ջրօգտագործման թույլտվության առկայության պարագայում։

101