
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ահազանգում եմ և բավականին անհանգստացած եմ համայնքային մանկապարտեզներում բռնության դեպքերով և գիտեմ, որ լուծումներ փնտրում եք:
Այս մասին ՀՀ ՄԻՊ-ի՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
«Ինձ համար առանցքային է, որ պետության հետ հարաբերվելիս երեխան բռնություն չտեսնի, որովհետև այս բռնությունն է, որ հետագայում նրա մոտ ինստիտուցիոնալ հիշողություն է ձևավորում, որ մարդ-պետություն հարաբերությունները կառուցվում են բռնությամբ»,- ասաց Ղազարյանը:
Պատգամավորը նաև հիշեցրեց՝ 2024 թվականից մինչ օրս 2100 դեպք է գրանցվել ընտանեկան կենցաղային բռնության, որից 783 դեպք կարճվել է, 600-ի դեպքում՝ արդարացնող հիմքով: Ըստ Սոնա Ղազարյանի՝ այս դեպքերում գործ ունենք վախի մթնոլորտի հետ, որի հետևանքով կանայք հետ են վերցնում ցուցմունքները: