Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մեր պատմության մեջ առաջին անգամ է, որ իր համար բախտորոշ հարցերում, ժողովուրդը, որպես սուբյեկտ, կարող է որոշում կայացնել և ազդեցություն ունենալ սեփական ապագայի ձևավորման հարցում:  

Մինչ այս, բոլոր նման իրավիճակներում, ժողովուրդը խաղից դուրս է եղել, բայց վերջնարդյունքում` ինքն է փակել հաշիվը: Կլինի դա պետականության կորուստ, թե պետության համար մեկ այլ վճռական որոշում, նախկին կառավարիչները, երբեմն բարձրաստիճան հոգևորականների հետ միասին, որոշել են ժողովրդի փոխարեն` նրա թիկունքի հետևում: Այսօր էլ, ահաբեկչության միջոցով իշխանություն զավթելու ձգտումները, կրկին ժողովրդի թիկունքում ժողովրդի հարցը լուծելու փորձ է:

Ի դեպ, սա ձեռք է տալիս կայսրություններին, որովհետև ամբողջ ժողովրդի հետ պայմանավորվել դժվար է, իսկ մի քանի հոգու հետ, որոնք չունեն ժողովրդի մանդատը` հեշտ: Ահա թե ինչու, ժողովրդի մասնակցությունն այս օրերի խոսակցությանը, նույնիսկ չափից ավելի թեժ բանավեճերի տեսքով, ժողովրդի իշխանության դրսևորման ձև է:

Շատերը բողոքում են, որ այս քաղաքական թոհուբոհի մեջ մարդկանց նյարդերը տեղի են տալիս: Այո, դա բոլոր ժողովրդավարությունների անհրաժեշտ պայմանն է: Ավելի լավ է ունենալ անհանգիստ նյարդեր, քան հանգիստ բռնապետություն»։

285