Ռուսաստանի պատվիրակությունը վաղը կժամանի Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների. Կրեմլ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինական կողմին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին, հինգշաբթի, այսինքն՝ վաղը, Ստամբուլում կսպասի ուկրաինական պատվիրակությանը», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Միաժամանակ, Կրեմլը դեռևս չի հրապարակել Ստամբուլում կայանալիք բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմը։
«Ոչ, այս առումով ոչինչ չի փոխվել։ Մենք դա կանենք, երբ ստանանք նախագահից համապատասխան հրահանգները։ Նման հրահանգներ դեռևս չեն եղել», - բացատրել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։
14 Մայիս, 2025 14:59
97
ՌԴ-ն և Ուկրաինան ուղիղ բանակցություններ պետք է սկսեն․ Թրամփը վերջնագիր է ներկայացրել
13 Մայիս, 2025 11:26
Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար
09 Մայիս, 2025 13:13
Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են իրականացրել
06 Մայիս, 2025 18:35
Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները
14 Մայիս, 2025 12:13
Ովքեր են ԱՄՆ-ն ներկայացնելու Ստանբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում․ Reuters
13 Մայիս, 2025 16:25
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է նոր առցանց համակարգի․ հարցազրույցի ամրագրման ներկայիս համակարգը կդադարի գործել
13 Մայիս, 2025 11:34