Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դոնալդ Թրամփը «վերջնագրի տեսքով» պնդել է Ռուսաստանին և Ուկրաինային ուղիղ բանակցությունների սկսել, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կհեռանա կարգավորման գործընթացից։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, Breitbart հարթակին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։
Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունների դիրքորոշումն այն է, որ հակամարտության երկու կողմերն էլ ֆիզիկապես «նույն սենյակում» նստեն։

«Լուծումները գործում են, երբ կան ուղիղ բանակցություններ: Մենք պետք է ուկրաինացիներին և ռուսներին նստեցնենք նույն սեղանի շուրջ», - ասել է Ուիթքոֆը:

Նա ասել է, որ Թրամփը «վերջնագիր է ներկայացրել» երկու կողմերին՝ ասելով, որ նրանք պետք է առաջընթաց գրանցեն երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կհեռանա։

«Եթե ​​ուղիղ բանակցություններն արագ չսկսվեն, Թրամփը կարծում է, որ «Միացյալ Նահանգները պետք է դուրս գա այս հակամարտությունից, ինչ էլ որ դա նշանակի, և պարզապես դուրս մնա դրանից», - ասել է Ուիթքոֆը։

Նա նաև հավելել է, որ ուկրաինական հակամարտությունը ԱՄՆ-ի հակամարտությունը չէ, նա չի սկսել, բայց ցանկանում է օգնել այն ավարտին հասցնելուն։

163