Հրդեհ Վանաձորի շենքերից մեկում. տարհանվել է 15 բնակիչ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 17-ին՝ ժամը 09:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։43-ին։
Այրվել է առաջին և երկրորդ հարկերի միջակայքում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակը (15 հաշվիչ)։
Փրկարարները տարհանել են 15 բնակչի։
Տարհանված բնակիչներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
17 Մայիս, 2025 14:32
509
Հրդեհ Նոր Հաճն քաղաքում
01 Հուլիս, 2025 18:06
Թուրքիայում 5 օրում բռնկվել է 342 անտառային հրդեհ
01 Հուլիս, 2025 17:29
Թուրքիայում անտառային հրդեհների գործով ձերբակալվել է 10 մարդ
30 Հունիս, 2025 23:55
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «ՎԱԶ 2104»-ը
27 Հունիս, 2025 12:12
Վանաձորի նախկին քաղաքապետի ու նրա եղբոր նկատմամբ տնային կալանք է կիրառվել
24 Հունիս, 2025 14:55
Ձերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը և ևս 3 անձ
23 Հունիս, 2025 16:47
ՔԿ-ի շենքի մոտից մի խումբ անձինք են ձերբակալվել. նրանց թվում է Աջապահյանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագըց
27 Հունիս, 2025 19:22
Իրանի պետական հեռուստաընկերության շենքի վրա հարձակման հետևանքով կան զոհեր․ BBC
16 Հունիս, 2025 23:08
Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
11 Հունիս, 2025 22:06