Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա երկուշաբթի օրը Լոնդոնի Լանկաստեր Հաուսում։ Բրիտանական իշխանությունների խոսքով՝ գագաթնաժողովը նախատեսված է կողմերի միջև պաշտպանության և առևտրի ոլորտներում համագործակցությունը ամրապնդելու և Brexit-ից հետո Լոնդոնի և Բրյուսելի միջև հարաբերությունների պատմության մեջ նոր գլուխ բացելու համար։

Միջոցառմանը ԵՄ-ն կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը և ԵՄ առևտրային քաղաքականության և տնտեսական անվտանգության հարցերով հանձնակատար Մարոշ Շևչովիչը։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի արդյունքում կկնքվի համաձայնագիր Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև ռազմական ոլորտում համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ։

128