Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հաջողությամբ ամփոփվեց։ Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջում:

 

«Օգոստոսի 12-ից 20-ը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների մասնակցությամբ անցկացվեց համատեղ զորավարժություն, որի առանցքում միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստումն էր՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ։

 

Զորավարժության ավարտին ԱՄՆ զինծառայողներն իրենց տեխնիկայի հետ միասին մեկնեցին Հայաստանից»,- նշված է հաղորդագրության մեջ։

177