Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկօրյա այցով Հայաստանում է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն:

Այցի շրջանակում Սերգեյ Վլասենկոյի հետ մայիսի 19-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի անդամները:

Հանդիպումներ են եղել նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:

Հայկական կողմը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ սերտ հարաբերություններն ու ակտիվ համագործակցությունը: Կարեւորվել է ԵԽԽՎ պատվիրակության անդամների իրավունքների ապահովման մասով պետության առջեւ դրված կանոնակարգերի իրագործումը: Այս համատեքստում քննարկվել են ԵԽԽՎ անդամ պատգամավորների անձեռնմխելիության եւ արտոնությունների ապահովմանն առնչվող խնդիրները: Ընդգծվել է ԵԽԽՎ անդամների անխոչընդոտ մասնակցության անհրաժեշտությունը կառույցի նիստերին ու կազմակերպվող միջոցառումներին:

147