Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

շ

Ուզում եմ խոսել այն աշխատանքներից, որոնք Երևանի քաղաքապետարանն իրականացնում է այնպիսի ծավալներով, ինչպիսին չի իրականացվել երբևէ, և ես պատասխանատու հայտարարում եմ՝ այնպիսի ծավալներով, ինչպիսին վերջին 35-37 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանը երբևէ չի իրականացրել: Այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կառուցվող, հիմնանորոգվող որոշ մանկապարտեզներում ավագանու ընդդիմադիր խմբակցությունների արձանագրած խնդիրներին:

Ավինյանը հայտարարեց՝ նոր մանկապարտեզների, բակերի կառուցման ու հիմնանորոգման այսպիսի ծավալներ նախկինում չեն եղել: Խնդիրներ, թերություններ եղել են, բայց 100 ծրագրից միայն 4-5-ն է խնդրահարույց:  

«Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների գործընկերները բարձրաձայնում են, որ կա խնդիր տվյալ մանկապարտեզում, այո՛, նրանք ճիշտ են ասում: Վստահաբար, ունենք այդ խնդիրը տվյալ մանկապարտեզում: 2023 թվականին՝ քաղաքապետ նշանակվելուց հետո, այդ 2-3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել են, որովհետև կային մի շարք խնդիրներ՝ որակի, փաստաթղթերի հետ կապված: Երկուսի հետ կապված կային քրեական գործեր:

Բայց ուզում եմ նորից մասշտաբը հասկանանք. խոսքը 100 ծրագրի մասին է, և 100 ծրագրից 5-ում ունենք խնդիր»,- ասաց քաղաքապետը:

Ավինյանը նաև խոստացավ այսուհետ բոլոր մանկապարտեզների բացմանը հրավեր ուղարկել նաև ընդդիմադիր խմբակցություններին:

176