Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 20-ին, ժամը 14:20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել են մոտ 4 խմ քարեր, որից 0․2 խմ-ն գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում։

Փրկարարների և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող քարերը։

108