Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 20-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Այս համատեքստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ներկայացված կարգավորումների մշտադիտարկման շարունակականությունը՝ դրանց ազդեցությունը գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից գնահատելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրության և ընդհանուր ներդրումային միջավայրի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման նպատակով անվտանգության կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության առաջարկվող ծրագրի, ինչպես նաև վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված կարգավորումների վերաբերյալ:

Նիստի ավարտին քննարկված հարցերի առնչությամբ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

114