Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 20-ին աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ օրակարգում առկա դրական դինամիկան, կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ աշխատանքները: 

ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են՝ անդրադարձ է կատարվել երկու երկների խորհրդարանների միջև ձևավորված բարեկամական կապերին և դրանց առավել ակտիվացման կարևորությանը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

210