Երևանի քաղաքապետարանը հսկողություն իրականացնելու արդյունքում արձանագրել է 50 վարչական իրավախախտում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։
«Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝
39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,
1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։
Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ»,-ասված է հաղորդագրության մեջ։
21 Հուլիս, 2026 21:25
109