Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաղ առավոտյան Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի բնակելի թաղամասում Cessna 550 ինքնաթիռ է վթարվել: Բռնկվել են հրդեհներ: Զոհերի ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ:

Սան Դիեգոյի ոստիկանությունը հաստատել է առնվազն երկու զոհի մասին:

Տեղական Sound Talent Group երաժշտական ընկերությունը հայտարարել է, որ ինքնաթիռում զոհվել են իրենց երեք աշխատակիցներ՝ երաժշտական գործակալ Դեյվ Շապիրոն և նրա երկու գործընկերներ, որոնց անունները չեն հրապարակվել:

ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է վեց մարդ:

Սան Դիեգոյի ոստիկանությունը պարզաբանել է, որ վթարի հետևանքով գետնին գտնվող մարդկանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Տուժածներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսներին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում: Վնասվել է 10 տուն, որոնցից մեկը լիովին ավերվել է:

309