Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հռոմում ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունների 5–րդ փուլը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–Ն: 

Նախորդ փուլերի նման այս անգամ ևս բանակցություններին մասնակցել են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը: 

Ինչպես նախորդ փուլերում, այս փուլում ևս քննարկումներն ընթացել են անուղղակի: Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հանդես է եկել որպես երկու կողմերի միջև միջնորդ։ 

147