Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 1-ին՝ ժամը 11:00-18:00, Երեխաների պաշտպանության միջազգային օրը կվերածվի իսկական տոնի՝ Երևանի կենդանաբանական այգում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Ծրագիր

- Նոր ազատավանդակների և կենդանատեսակների ցուցադրություն,
- Երաժշտական անկյուն,
- Զվարճալի խաղեր. արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար
- Մուլտհերոսների հետ  հանդիպում. այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար,
- Պղպջակների շոու, 
- Ֆեյս-արթ, 
- Շրջայց այգում. երեխաները կարող են մասնակցել զբոսանքի այգու տարածքով՝ դիտելով կենդանիներին, տեղեկանալով նրանց վերաբերող հետաքրքիր պատմությունների և փաստերի։ 

Մինչև 15 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ կանգառից դեպի Կենդանաբանական այգի քաղաքացիներին կսպասարկեն անվճար ավտոբուսներ:

142