
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները Ուկրաինայից ստացել է խաղաղության համաձայնագրի պայմանների ցանկ և սպասում է նմանատիպ ցանկի Ռուսաստանից, հայտարարել է Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
«Մեկ շաբաթից մի փոքր ավելի առաջ ռուսները հայտարարեցին, որ պատրաստվում են մշակել այսպես կոչված՝ հուշագիր խաղաղության հասնելու վերաբերյալ: Մենք ստացանք այն ուկրաինական կողմից, հիմա մեզ անհրաժեշտ է ստանալ ռուսական կողմից՝ դրանք կապելու համար»,- ասել է Քելոգը Fox News-ի եթերում` Araratnews.am-ի փոխանցմամբ:
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնության են եկել մշակել փաստաթուղթ, որը կներկայացնի հրադադարի պայմանները մայիսի 16-ին Ստամբուլում կայացած երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցություններից հետո: