Պետքարտուղարությունը՝ Կիևին մատակարարվող զենքի սահմանափակումների վերացման վերաբերյալ Գերմանիայի հայտարարությունների մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը հրաժարվել է մեկնաբանել Բեռլինի հայտարարությունները, որ Գերմանիան, ԱՄՆ-ն և այլ երկրներ վերացրել են Ուկրաինային փոխանցված զենքի միջոցով հարվածների հեռահարության սահմանափակումները։
«Ես չեմ պատրաստվում քննարկել այդ հարցը և ոչ էլ այն հաստատել»,- ասել է Բրյուսը՝ ի պատասխան Գերմանիայի իշխանությունների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի հայտարարել էր, որ Կիևն այժմ Բեռլինից ստացած սպառազինության կիրառման հեռահարության սահմանափակումներ չունի: Մերցի խոսքով՝ Գերմանիայից բացի, այդ սահմանափակումը վերացրել են նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:
Աղբյուր՝ 1lurer.am
28 Մայիս, 2025 12:56
1151
Թրամփի շատ կողմնակիցներ դեմ են Կիևին օգնության մասին օրենքներին․ The Atlantic
15 Հուլիս, 2025 14:33
Հուսով եմ, Կիևը և Մոսկվան շուտով հանաձայնության կգան․ Թրամփ
24 Հունիս, 2025 17:44
Պեսկովը պատասխանել է Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ հարցին
09 Հունիս, 2025 14:18
Մերցը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Թրամփի մաքսատուրքերի առթիվ
15 Հուլիս, 2025 21:52
Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ համաձայնություն չունի
14 Հուլիս, 2025 22:51
ԱՄՆ-ն Ուկրաինային կուղարկի Patriot հրթիռներ, որոնց համար կվճարի ԵՄ-ն․ Թրամփ
14 Հուլիս, 2025 11:07
Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ (տեսանյութ)
31 Հոկտեմբեր, 2020 16:42