Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը կարող է հեռանալ ակումբից, հաղորդում է «РБ Спорт»-ը։

23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երեք նորեկները` Կալինինգրադի «Բալթիկան», Մոսկվայի «Տորպեդոն» և «Սոչին»։

Երեք ակումբներն էլ մտադիր են ամրապնդել կազմն ու թիմ հրավիրել Ծառուկյանին։

Հայազգի ֆուտբոլիստը «Նիժնի Նովգորոդ» է տեղափոխվել 2024 թ. հունվարին, 31 խաղում խփել է 4 գոլ, կատարել՝ 1 գոլային փոխանցում։

309