Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը ակնկալոմ է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կայցելի Թեհրան։ Այս մասին հայտնել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները դարձել են կանոնավոր, և մոտ ապագայում Թեհրանը սպասում է Ռուսաստանի առաջնորդի այցին, հայտնել է դեսպանատան մամուլի ծառայությունը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Մայիսի 14-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը և Մոսկվան պատրաստվում են Պուտինի Իսլամական Հանրապետություն կատարելիք այցին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ուղևորության ժամկետները դեռևս համաձայնեցված չեն։

131