
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա նախկին խորհրդական Իլոն Մասկի միջև վեճին։ Սա ԱՄՆ ներքին գործն է, ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ТАСС-ի հարցին, փոխանցում է Araratnews.am-ը։
«Սա Միացյալ Նահանգների ներքին գործն է։ Մենք չենք պատրաստվում որևէ կերպ միջամտել դրան կամ որևէ կերպ մեկնաբանել այն»,- ասել է Կրեմլի խոսնակը։ «Մենք վստահ ենք, որ ԱՄՆ նախագահն ինքը կկարգավորի այս իրավիճակը»։
Նախորդ օրը Թրամփը և Մասկը կոշտ հայտարարություններ են փոխանակել սոցիալական ցանցերում։ Մասկը հայտարարել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում, հավանություն է տվել Թրամփի իմպիչմենտի գաղափարին։