Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հետաքննություն սկսել Ջո Բայդենի առողջության և նրա օգնականների կողմից փաստաթղթեր ստորագրելու համար նրա ստորագրության գրիչը օգտագործելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից տարածված հուշագրի տեքստում։

«Տարիներ շարունակ նախագահ Բայդենը տառապել է լուրջ ճանաչողական խնդիրներով»,- ասվում է փաստաթղթում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։ Ինչպես նշվում է հուշագրում, քաղաքական գործչի օգնականները կարող էին օգտվել այս իրավիճակից և չարաշահել autopen-ի օգտագործումը կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար։

«Բայդենի գործողությունների մեծ մասը ստորագրվել է մեխանիկական ստորագրության սարքի միջոցով, որը հաճախ անվանում են autopen, այլ ոչ թե Բայդենի ձեռքով։ Սա հատկապես վերաբերում էր նրա նախագահության երկրորդ կեսին կայացված որոշումներին, երբ նրա ճանաչողական անկումը կարծես ավելի ակնհայտ էր դարձել նրա հետ ամենամոտիկ աշխատողների համար»,- ասվում է հուշագրում։

147