Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալեքսանդր Լուկաշենկոյին նվիրել է Սպիտակ տան պատկերով ճարմանդներ

Նվերը փոխանցվել է Մինսկ ժամանած ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլի միջոցով։

«Այո, հետաքրքիր ճարմանդներ են։ Սպիտակ տան պատկերով։ Դե, ես կփորձեմ պարտքի տակ չմնալ», - ասել է Լուկաշենկոն՝ ընդունելով Քոուլի նվերը։

Քոուլը Բելառուս է ժամանել Թրամփի հանձնարարությամբ։ Նրա հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ամերիկացի առաջնորդին խաղաղապահ ջանքերի համար, որոնք, ըստ նրա, ԱՄՆ ոչ մի նախագահ չի ձեռնարկել։

87