Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին որոշում է ստորագրել, որով պաշտոնից ազատել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետին։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` 1. Դիանա Ալեքսանդրոսի Լեոնիդիին 2025 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-22.1-Ղ2-1) պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

744