Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 4-5-ը:

 

Բացահայտվել է 139 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 46 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
  • 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
  • 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
  • 9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու.
  • 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
  • 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խուլիգանության.
  • 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման.
  • 3-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու խարդախության.
  • 2-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և սառը զենքի կրելու:

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անառակաբարո արարք կատարելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և այլ դեպքեր:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • սպանության փորձի, բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, համակարգչային հափշտակության ու ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:

 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցված 11 ավտովթարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

238