Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Ծաղկաձորը՝ Հայաստանի գեղատեսիլ անկյուններից մեկը, վաղուց դուրս է եկել միայն զբոսաշրջային հանգստավայր լինելու շրջանակներից։ Նրա կախարդական բնությունը, մաքուր օդն ու խաղաղ մթնոլորտը գրավում են ոչ միայն հայաստանցիներին, այլև աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներին, որոնք անպայման վերադառնալու ցանկություն են ունենում դեռ առաջին այցից հետո։

Բարձրլեռնային աշխարհագրական դիրքի շնորհիվ Ծաղկաձորը տարվա բոլոր եղանակներին պահպանում է իր գրավչությունը. ամռանը՝ փրկություն է շոգ քաղաքներից փախչողների համարաշնանը՝ հիացնում է անտառների գույնզգույն գեղեցկությամբ, ձմռանը վերածվում է սպիտակ կախարդական հեքիաթի՝ դառնալով սպորտի և հանգստի իդեալական վայր, իսկ գարնանը՝ նոր կյանք է ավետում՝ լցնելով ամեն ինչ վերածննդի շնչով։



Վերջին տարիներին Ծաղկաձորը վերածվել է աշխույժ շինհրապարակի։ Ամենուր շինարարական բում է՝ բազմաթիվ նորակառույց բնակելի համալիրներ են բարձրանում՝ հարմարավետ, ժամանակակից, բնությանը ներդաշնակ լուծումներով։ Ի դեպ, այս նորակառույց բնակարանների գնորդների զգալի մասը սփյուռքահայեր են՝ հատկապես ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից։ Նրանց համար սա ոչ միայն ներդրում է, այլև վերադարձ դեպի արմատներ, դեպի հայրենի բնության գիրկը։

Ծաղկաձորն ապացուցում է, որ երբ բնությունն ու մարդկային ստեղծարարությունը քայլում են կողք կողքի, ապա այստեղ ուզում ես ոչ միայն այցելել, այլև ապրել։

 

233