Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադիս Աբեբայում հանդիպել է Եթովպիայի զբոսաշրջության նախարար Սելամավիտ Կասսայի հետ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են մշակութային զբոսաշրջության, բնական ժառանգության պահպանման և զբոսաշրջային հոսքերի խթանման ուղղություններով համագործակցությունը։

 

Նախարար Պապոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Աֆրիկյան մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Եթովպիայի հետ՝ զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը և դիտարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

136