Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից և ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Հայկակ Արշամյանին նշանակել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ),-ասվում է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Սմբատյանը ետ է կանչվել Հունգարիայում ՀՀ դեսպանի պաշտոնից:

340