Կեղծ լուրերը, ներքաղաքական լարումները ազդում են հիմնադրամի գործունեության վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նրա խոսքով`ամեն ինչ անում են հիմնադրամի անունը վնասեն, ջհանդամ թե դրանից Արցախը չի տուժի. «Հիմնադրամին խփելով` հայրենիք ու Արցախ են թուլացնում»:

Արշամյանը, անդրադառնալով հիմնադրամի կանոնադրության հետ կապված մի կեղծ ինֆորմացիայի, նշեց. «Հիմնադրամի գործող կանոնադրության մեջ երբեք չի եղել Արցախի հանրապետություն անվանումը: Արտակ Բեգլարյանի առաջարկը հիմնադրամի կանոնադրության մեջ ներառելը անհնար է: Հիմնադրամի շահառուներն են ՀՀ և Արցախի բնակչությունը»:

Նա նաև նշեց որ Կաթողիկոսները այս տարի որոշել են ուղերձ չհղել համահայկական մարաթոնին:

Մանրամասները՝ տեսանյութում.

1162