Մահվան ելքով վրաերթ՝ Պռոշյան գյուղում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 5-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Վոլոդյա Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Մարինե Ա.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:
06 Հունիս, 2025 12:54
88