Կենտրոն վարչական շրջանում գազանջատումներ կլինեն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին` ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։
16 Օգոստոս, 2025 11:48
116