ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 15-ին, ժամը 21։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «BMW» և «HYUNDAI» մակնիշների ավտոմեքենաները․ «HYUNDAI» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։48-ին, մարվել՝ 22:05-ին: Այրվել է ավտոմեքենան։
16 Օգոստոս, 2025 10:31
72
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ
25 Հունիս, 2025 22:11
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և տուժածներ
21 Հունիս, 2025 20:57
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
06 Հունիս, 2025 18:36
Գավառ-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածների թվում երեխաներ կան
26 Օգոստոս, 2023 16:18