Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զգալիորեն մեծացրել է JF-17 Thunder թեթև բազմաֆունկցիոնալ կործանիչների պատվերը՝ հասցնելով այն սկզբնական 16-ից մինչև 40 ինքնաթիռի։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, վերջին օրերին գրել են մի շարք տարածաշրջանային և միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում՝ Defense Arabic-ը։ Գործարքի արժեքը գնահատվում է 4.2 միլիարդ դոլար։

Նշվում է, որ այս ինքնաթիռները JF-17 ընտանիքի՝ Block 3 տարբերակի, Պակիստանի և Չինաստանի համատեղ մշակած 4.5 սերնդի կործանիչի վերջին և ամենահզոր տարբերակն են։

Defense Arabic-ի տվյալներով՝ եթե Ադրբեջանը JF-17-ների գնումը մեծացնի մինչև 40 ինքնաթիռ, ապա կդառնա Thunder շարքի ամենամեծ արտահանման գնորդը, և գործարքը կլինի Պակիստանի ամենամեծ թվով կործանիչների արտահանումը՝ գերազանցելով Նիգերիայի և Մյանմարի նախկին վաճառքները։

368