Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09 Հունիս, 2025 16:23
108