Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ համաձայնություն տալ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել:

Ըստ միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար եղած տարիներին զավթել է պետական սեփականություն հանդիսացող Դրախտիկ համայնքի 10.526 քմ մակերեսով հողատարածքը, և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում կառուցել առանձնատուն: Բացի այդ Օհանյանը հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող առանձնատան վերաբերյալ տեղեկությունները: Մեկ այլ դրվագով Օհանյանը ստացել է 58 միլիոն դրամ կաշառք:

Ըստ գլխավոր դատախազի միջնորդագրի՝ Արծվիկ Մինասյանն էլ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում փաստացի ապահովել է Սեյրան Օհանյանի կողմից զավթած պետական սեփականություն հանդիսացող տարածքում առանձնատան հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը:

491