Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Մկրտիչ Զ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Զ.-ն և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Անուշ Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Toyota»-ն հաշվառված է Մարտունու շտապօգնության հաշվեկշռում և վիրավորներից մեկն էլ բուժքույրն է, ում Գավառի հիվանդանոցից տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ վարորդին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

263