Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի. ՆԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: Այդ մասին հայտնել են ՆԳՆ-ից:
Հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին:
ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը տեղում հետևում է այդ աշխատանքներին:
«Չենք պնդում, որ փլատակներում էլի մարդիկ կան, կապ հաստատել չի հաջողվում»,- նշել են ՆԳՆ-ից:
Այդուհանդերձ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
11 Հունիս, 2025 11:52
108