31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի տրանսպորտի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
Ավելի վաղ հայտնել էինք, որ 31 համարի ավտոբուսի վարորդին երկու անձ բռնության էին ենթարկել։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն:
12 Հունիս, 2025 12:03
190
Հունվարից հունիս Երևանի քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ է թերհավաքագրել ավտոբուսի ուղեվարձի մասով
14 Հուլիս, 2025 13:42
Խորենացու փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
09 Հուլիս, 2025 13:51
Երևանում հերթական բռնությունն է տեղի ունեցել ավտոբուսի վարորդի նկատմամբ. Կոստանյան
30 Հունիս, 2025 13:35