Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախկինում Հայաստանում զենքի ձեռքբերման եւ սպառազինության ձեռքբերման մեր շուկաները խիստ սահմանափակ էին՝ ոբ միայն աշխարհագրությամբ, նաեւ հասանելիությամբ։ Այս մասին վարչապետ Փաշինյանն ասաց անվտանգային միջազգային համաժողովի ընթացքում։

Նա նշեց՝ հիմա մեր շուկաները ըստ էության անսահմանափակ են. «Չբացարձակեցնենք, աձնպես չէ մենք ձգտումներ բոլոր հնարավոր տեսակի սպառազինություններն ունենալ։ Եվ հիմա բանակը բարեփոխում ենք այդ տրամաբանությամբ։ Ինչու են այդ սահմանափակումները վերացել՝ լեգիտիմության ռազմավարության պատճառով, որովհետեւ որեւէ մի երկիր մեզ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն սկսել-չսկսելու հարցը քննարկելիս՝ ինքը չունի մտավախություն, որ այդ սպառազինությունը կարող է օգտագործվել ոչ լեգիտիմ նպատակներով։ Որեւէ մեկը չի կարող վիճարկել ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը պաշտպանելու իրավունքը»։

183