Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ասուլիսի ժամանակ  անդրադարձել է մայրաքաղաքում տրանսպորտային բարեփոխումներին։

«Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս, որոնք փոխարինել են մասնավոր հին Hyundai ավտոբուսներին»,- ասել է նա։
Ըստ քաղաքապետի՝ ավելացվել է տրոլեյբուսների քանակը. «Այս տարի ունենք 45 տրոլեյբուսի գնման ծրագիր, որի կանխավճարը շուտով փոխանցելու ենք, և 2026թ. առաջին եռամսյակում ակնկալում ենք 45 տրոլեյբուսի ներդրում ցանցում, որը հնարավորություն կտա տրոլեյբուսային ցանցը ամբողջությամբ թարմացնել, և հին տրոլեյբուսները այլևս չենք տեսնի փողոցներում»,- նշել է նա։

Ավինյանը նաև խոսել է միասնական տոմսային համակարգի մասին. «Ներդրել ենք միասնական տոմսային համակարգը, իր բոլոր խնդիրներով ու թերություններով պետք է հասկանանք, որ 35 տարվա մի համակարգից անցում է կատարվել անկանխիկ տարբերակով համակարգի, որը այս պահին թղթային որևէ կրիչ չունի։ Մենք կարողացել ենք այս ծրագիրը ամբողջապես իրականացնել։ 

150