Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում եվրոպական երկրների առաջնորդներին հրավիրել Ուկրաինայի հարցով բանակցությունների, քանի որ նրանք իրենք են ցույց տվել, որ իրենց կարգավիճակը «շրիշակի մակարդակից ցածր է»։

Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Разведчик» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ։

Ինչպես նա նշել է, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը իրենք են խոստովանել, որ մասնակցել են բանակցություններին՝ Ռուսաստանի զգոնությունը թուլացնելու և Ուկրաինային ուժ կուտակելու հնարավորություն տալու համար։

Խոսքը «Մինսկ-2»-ի ստորագրմանը հանգեցրած հանդիպումների մասին է։

 

163