Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 15-ին, ժամը 21:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 22:32-ին: Այրվել է ավտոմեքենան։

101