

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե նախկինում վարորդական քննությունից բացասական ստանալու դեպքում անհրաժեշտ էր սպասել առնվազն մեկ շաբաթ և նորից հերթագրվել, ապա այժմ հնարավոր է քննությունը վերահանձնել օրերի ընթացքում՝ հավելյալ վճարի դիմաց։
Արտահերթ վերահանձնման հնարավորությունը հասանելի է թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների ժամանակ։
Առաջին փորձը ձախողելու դեպքում քաղաքացիները հնարավորություն ունեն արտահերթ վերահանձնելու քննությունը հաջորդ աշխատանքային օրը՝ 45․000 դրամի դիմաց, իսկ երրորդ աշխատանքային օրը՝ 30․000 դրամի դիմաց։
Քաղաքացիների դիտարկմամբ՝ սա ժամանակը խնայելու լավագույն տարբերակ է։
Փոփոխություններն առավել քան սպասված ու դրական են գնահատվում այն անձանց կողմից, որոնք նախընտրում են նվազագույն ժամանակում վերահանձնել քննությունը։
Նշենք, որ երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ բացասական արդյունքի դեպքում ևս քաղաքացիները նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն կարող են օգտվել արտահերթ վերահանձնման հնարավորությունից։
45․000 դրամ վճարի դիմաց կարող են վերահանձնել քննությունը յոթերորդ աշխատանքային օրը, իսկ 30․000 դրամ վճարի դիմաց՝ տասնչորսերորդ աշխատանքային օրը։
ՆԳ նախարարությունը կարևորում է հանրային ծառայությունների հասանելիության և որակի բարելավումը՝ քաղաքացիների համար առավել հարմարավետ ու արագ գործընթացներ ապահովելու նպատակով։