
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի կառավարությունը հաստատել է պետական խոշոր հանքավայրից լիթիում արդյունահանելու համար մասնավոր ներդրողներ ներգրավելու առաջին քայլերը․ այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով երկու տեղեկացված աղբյուրների:
Խոսքը երկրի կենտրոնական մասում գտնվող Դոբրայի հանքավայրի մասին է: Այս նախագիծը կլինի առաջինը, որը հնարավոր է իրականացվի Կիևի և Վաշինգտոնի միջև կնքված հանքարդյունաբերական համաձայնագրի շրջանակներում։
Ինչպես նշում են հրատարակության աղբյուրները, Ուկրաինայի իշխանությունները սկսել են աշխատել ապագա մրցույթի առաջարկությունների վրա, որը մասնավոր ընկերություններին թույլ կտա մուտք գործել մարտկոցների արտադրության մեջ օգտագործվող լիթիումի հանքավայրերի մշակմանը։