Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության որոշմամբ «Ալավերդու ավտոբուս» ՓԲԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ներմուծել 5 ավտոբուս՝ իրականացնելով 179.5 մլն դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման և 22․6 մլն դրամի ներդրում ավտոբուսների կայանատեղերի կառուցման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2028 թ. ընկած ժամանակահատվածում, ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 178 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 179.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 26.9 մլն դրամ:

108