
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տոնական օրն ամփոփվեց պարգևատրման հանդիսավոր արարողությամբ։
Առողջապահական համակարգում անմնացորդ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար, Բուժշախատողի օրվա կապակցությամբ տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով։
«Մեր ժողովրդի առողջությունը մեր երկրի զարգացման, անվտանգ և բարեկիցիկ կյանք կառուցելու գրավականն է և մենք բոլորս ջանք ու եռանդ չպետք է խնայենք այդ գործում հաջողելու համար:
Մենք շնորհակալ ենք և գնահատում ենք Ձեր ջանքերը, անքուն գիշերները, հոգեկան ապրումները ամեն պացիենտի համար, Ձեր զոհողությունները ` դառնալու լավ մասնագետ:
Մեր երազանքն է, որ դուք ունենաք աշխատանքի համար լավագույն պայմանները, լավ վարձատրություն, մասնագիտական կրթությունը շարունակելու անսպառ հնարավորություններ և երջանիկ լինեք ձեր աշխատանքով», - դիմելով բուժաշխատողներին՝ նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը։
Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո ներկաները վայելել են Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները։
Տոնական օրվա ավարտի բարձր տրամադրությունը ապահովել է Ռեինկարնացիա երաժշտական խումբը։